«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը դժգոհություն է հայտնել թիմի ֆուտբոլիստ Անխել Դի Մարիայի պահվածքի վերաբերյալ:
Կիսապաշտպանը հրաժարվել էր ակումբի'ԱՄՆ-ում տեղի ունեցող ուսումնամարզական հավաքին մեկնել:
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը ֆուտբոլիստը, ով առաջիկայում հավանաբար կտեղափոխվի ՊՍԺ, ակումբի կողմից արդեն տուգանվել է 360 հազար ֆունտով: Սակայն Վան Գալը կարծում է'դա քիչ է, քանի որ Դի Մարիան անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ակումբի նկատմամբ: Մանկունյացիների ղեկավարությունը PFA-ի հետ կքննարկի ֆուտբոլիստի լրացուցիչ պատժի վերաբերյալ հարցը:
Բացի դա «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն պատրաստ չէ ֆուտբոլիստին ՊՍԺ-ին զիջել 43,7 մլն ֆունտի դիմաց: Հիմա ակումբն արժեքը բարձրացրել է 45 մլն ֆունտի:
Մանչեսթերյան կողմը համոզված է, որ փարիզյան ակումբը կհամաձայվի նոր առաջարկին: Չի բացառվում, որ հետագայում գումարի այդ տարբերությունը ՊՍԺ-ը պահի Դի Մարիայի աշխատավարձից: