Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կսկսի իրականացնել անօդաչու թռչող սարքերի գնման նոր ծրագիր՝ մահաբեր սպառազինությամբ: Գնումների հարցը բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Հայաստանին հաղթած Ադրբեջանի կողմից այս տեխնիկայի օգտագործման ոչ միանշանակ արձագանքման ազդեցության ներքո:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կարծում են, որ վեցշաբաթյա աշնանային պատերազմի ընթացքում ավելի էժան թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը վճռորոշ դեր խաղաց հայկական զորքերի պարտության մեջ և ստիպեց նրանց զիջել տարածքների նկատմամբ վերահսկողությունը այդ վիճահարույց կովկասյան տարածաշրջանում:
Պաշտպանության նախարարության աղբյուրները հավելել են, որ 2021-ի սկզբին հրապարակվող առաջիկա հինգ տարիների պաշտպանական ռազմավարության շրջանակներում Մեծ Բրիտանիան ցանկանում է գնել ավելի էժան անօդաչու թռչող սարքեր՝ չնայած մահաբեր ԱԹՍ-ների տարածման վտանգավորության մասին նախազգուշացումներին:
Ավելի վաղ՝ այս ամիս, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ թուրքական TB2 անօդաչու թռչող սարքերը օրինակ են այն բանի, թե ինչպես են այլ երկրներ այժմ «դրսևորում նախաձեռնություն և առաջնորդում են»: