Ղրղզստանի բանակը ձեռք կբերի թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Ինչպես լրագրողներին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ, գեներալ Կամչիբեկ Տաշիևը, Բիշքեկն արդեն հայտ է ուղարկել Անկարա՝ գնելու անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ։ Տաշիևի խոսքով՝ թուրքական անօդաչու թռչող սարքերը մոտ ապագայում ծառայության կանցնեն ղրղզական բանակում։ Նա նշել է, որ անօդաչու սարքերի օպերատորներն արդեն վերապատրաստվել են Թուրքիայում։ Նա մատնանշել է, որ հարձակվող անօդաչու թռչող սարքերը ծառայում են աշխարհի սահմանափակ թվով երկրների բան