Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից' հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ: