Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ հանդիպմանն արժանացել է երկրպագուների ծափահարությանը:
Նշենք, որ հանդիպմանը մադրիդցիները 5 գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը, իսկ Կասիլյասը սեփական դարպասը պահել է անառիկ:
«Կարևոր է, որ երկրպագուները լինեն թիմի հետ: Ֆուտբոլիստին որքան շատ են սիրում, այնքան նա ավելի վստահ է իրեն զգում: Կարող եմ հասկանալ «Ռեալի» այն երկրպագուներին, ովքեր հոգնել են ինձանից: Չէ՞ որ ես թիմի կազմում եմ արդեն 15 տարի: Սակայն դա իմ արժանիքն է և ես «Ռեալի» պատմության մեջ փոքր տեղ եմ զբաղեցնում»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է AS-ը: