«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր բոլորս գնում ենք Հանրապետական ստադիոն, որպեսզի ոգևորենք մեր հավաքականի տղաներին, պայքարենք մինչեւ վերջ ու միայն հաղթանակի համար: Ստադիոնի մեկնաբան Մենուա Մեհրաբյանի առաջարկով՝ խնդրում ենք խաղի մեկնարկից առաջ լինել մի փոքր ուշադիր ու միանալ նախաձեռնությանը:
Երբ ստադիոնում սկսեն հնչել Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմի տղաների անունները, անունից հետո բոլորս միասնական վանկարկում ենք ֆուտբոլիստի ազգանունը, ու այդպես բոլոր 11 ֆուտբոլիստներինը:
Նույն կերպ ենք վարվում գոլերից հետո: Ամեն գոլից հետո երեք անգամ կհնչի գոլ խփողի անունը, իսկ մենք երեք անգամն էլ պետք է միասնական հնչեցնենք նրա ազգանունը:
Այս ակցիայի շնորհիվ նույնպես կկարողանանք ոգեւորել մեր հավաքականի տղաներին»:
Գրառումը և լուսանկարը՝ ՖԱՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից