Ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ հայտարարել է, որ «Ատլետիկոյի» խաղացողներից ոչ մեկ արժանի չէ «Ռեալի» մեկնարկային կազմում լինելուն:
«Ցանկում չէի ընդգրկի «Ատլետիկոյի» և ոչ մի խաղացողի: «Ռեալի» ֆուտբոլիստները լավագույնն են բոլոր դիրքերում: Եթե չհաղթենք «Ատլետիկոյին», մեծ ձախողում կլինի, որը կարելի է համեմատել մրցաշարում վերջին տեղը զբաղեցնելու հետ»,- Բեյլի խոսքը մեջբերում է Cadena Cope.-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 28-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին: