Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության մեկնարկային 2 հանդիպումներին: Մադրիդյան ակումբը օգոստոսի 21-ին կմրցի «Ռեալ Սոսեիդադի», իսկ օգոստոսի 28-ին «Սելտայի» դեմ: Այս մասին հաղորդում է իսպանական Marca պարբերականը:
Պորտուգալիայի հավաքականի ավագը բաց կթողնի նաև Մունդիալ 2018-ի որակավորման փուլի առաջին հանդիպումը, որում Եվրոպայի նորընծա չեմպիոնների մրցակիցը լինելու է Շվեյցարիայի ընտրանին:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Եվրո 2016-ի եզրափակչում ծնկի վնասվածք էր ստացել և ստիված էր եղել խաղը լքել առաջին խաղակեսում: