Հրապարակվել է Իսպանիայի հավաքականի ընդլայնված վերջնական կազմը, որով թիմը կամասնակցի «Եվրո 2016»-ին:

Ցանկից բացակայում են Իսկոն («Ռեալ»), Սաուլը («Ատլետիկո») և Դանիել Կարվախալը («Ռեալ»), վերջինս ցանկից դուրս է մնացել վնասվածքի պատճառով:

 

Դարպասապահներ՝ Իկեր Կասիլյաս («Պորտու»), Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Սերխիո Ռիկո («Սևիլիա»)

Պաշտպաններ՝ Սերխիո Ռամոս («Ռեալ»), Խերարդ Պիկե («Բարսելոնա»), Էկտոր Բելյերին («Արսենալ»), Խորդի Ալբա («Բարսելոնա»), Մարկ Բարտրա («Բարսելոնա»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Միկել Սան Խոսե («Ատլետիկ»), Խուանֆրան («Ատլետիկո»)

Կիսապաշտպաններ՝ Բրունո Սորիանո («Վիլյառեալ»), Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Կոկե («Ատլետիկո»), Տիագո Ալկանտարա («Բավարիա»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Պեդրո («Չելսի»), Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի»)

Հարձակվողներ՝ Արից Ադուրիս («Ատլետիկ»), Նոլիտո («Սելտա»), Ալվարո Մորատա («Յուվենտուս»), Լուկաս Վասկես  («Ռեալ»)

Խմբային փուլում իսպաացիները կխաղան Չեխիայի (հունիսի 13), Թուրքիայի (հունիսի 17)  և Խորվաթիայի (հունիսի 21) հավաքականների հետ: