Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հատարարել է, որ իր թիմը Եվրոպայի 2016թ-ի առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդն է:

«Իսպանիայի հավաքականը Եվրոպայի առաջնության ֆավորիտն է, քանի որ մենք հաղթել ենք նախորդ մրցաշարում: Իհարկե, մրցակիցներ ունենք, սակայն երազում ենք կրկին հաղթելու մասին: Թիմը բարելավել է խաղը, բոլորը լավ մարզավիճակում են: Կարծում եմ, մենք պատրաստ ենք «Եվրո 2016-ին»,– Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը: