ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Եվրո 2016թ-ի անցումային խաղերի լավագույններին:
Հունգարիայի հավաքականի դարպասապահ Գաբոր Կիրայը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ, Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն էլ լավագույն գոլի հեղինակն է:
Խորհրդանշական հավաքականում ընդգրկված են.
Գաբոր Կիրայը, Վյաչեսլավ Շևչուկը (Ուկրաինա), Բոշտյան Ցեսարը (Սլովենիա), Ռիչարդ Քիոգը (Իռլանդիա), Արտյոմ Ֆեդեցկին (Ուկրաինա), Անդրեյ Յարմոլենկոն (Ուկրաինա), Ջեյմս Մաքարթին (Իռլանդիա), Էմիլ Ֆորսբերգը (Շվեդիա), Եվգենի Սելեզնյովը (Ուկրաինա), Ջոնաթան Ուոլթերսը (Իռլանդիա) և Զլատան Իբրահիմովիչը (Շվեդիա):