Ռիո դե ժանեյրոյում շարունակվում են ամառային օլիմպիական խաղերը:
Ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակչում Բրազիլիան 6:0 հաշվով հաղթեց Հոնդուրասին: Գոլերը խփեցին Նեյմարը (1', 90+1), Գաբրիել Ժեզուսը (26', 35,), Մարկինյոսը (51'), Լունան (79'):
Նեյմարը դարձավ օլիմպիական խաղերի պատմության ամենաարագ գոլի հեղինակը: