Sportbox.ru կայքը հարցում է անցկացրել՝ Եվրո 2016-ի ընտրական փուլի 6-րդ տուրում տեղի ունեցած խաղերի լավագույն գոլը պարզելու համար:
Լավագույն գոլ է ճանաչվել Հայաստան-Պորտուգալիա խաղում Մարկոս Պիզելիի հեղինակած գոլը, որն ստացել է ձայների 54.81 տոկոսը, երկրորդ տեղում Մարկո Յանկոն է (Ավստրիա)՝ 16.41%, լավագույն գոլերի եռյակը եզրափակում է Ջեք Ուիլիշիրը (Անգլիա)`13.24 տոկոս: Կրիշտիանու Ռոնալդուի՝ Հայաստանի հավաքականի դարպասն ուղարկած երրորդ գոլը 4-րդ հորիզոնականում է: