Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Դեպորտիվո»-ի դեմ խաղում ստացել է երկու դեղին քարտ և հեռացվել դաշտից:
Սա 31-ամյա ֆուտբոլիստի 18-րդ հեռացումն էր, ինչի արդյունքում նա կրկնեց մրցաշարի հակառեկորդը:
Նախկին հակառեկորդը սահմանել էին Պաբլո Ալֆարոն («Սևիլիա»-ի նախկին ֆուտբոլիստ) և Խավի Ագուդոն («Սարագոսա»-ի նախկին ֆուտբոլիստ):
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը մեկնարկային խաղում հաղթեց 3:0 հաշվով: