Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը կերկարացնի պայմանագիրն ակումբի հետ. տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Ռամոսն «Արքայական ակումբի» հետ պայմանագիրը կերկարացնի մինչև 2020թ.:
Կողմերն այդ մասին պաշտոնապես կհայտարարեն մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չնայած Ռամոսը հանդիպել էր ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, այնուամենայնիվ, որոշել էր հեռանալ թիմից: