Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը չի տխրել թիմում տեղի ունեցած մարզչական փոփոխությունից և հույս է հայտնել, որ տարին հաջող կլինի «Արքայական ակումբի» համար:
«Մարզչի փոփոխումը մեզ վրա լավ ազդեցություն ունեցավ: Աստված տա 2016 թվականը շատ հաջող լինի «Ռեալի» համար»,- Սերխիո Ռամոսի խոսքը մեջբերում է Onda Cero-ն:
Հիշեցնենք, որ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Ռաֆայել Բինիտեսին փոխարինեց Զինեդին Զիդանը. վերջինիս գլխավորությամբ առաջին խաղում մադրիդցիները հաղթանակի հասան 5:0 հաշվով՝ Պրիմերայի 19-րդ տուրում պարտության մատնելով «Դեպորտիվոյին»: