Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը որոշել է ընդմիջում վերցնել և ամբողջությամբ ապաքինվել ուսի վնասվածքից:
Ակնկալվում է, որ մադրիդյան թիմի ավագը բաց կթողնի 3-4 շաբաթ: Հնարավոր է նաև, որ ֆուտբոլիստը դաշտ դուրս չկա մինչև 2015-ի ավարտը:
Ռամոսն ուսի հետ կապված խնդիրներ ուներ դեռևս սեպտեմբերից: Վերջին 6 խաղին ֆուտբոլիստը մասնակցում է ներարկումների օգնությամբ:
Իրադարձությունների ամենահաջող դասավորվածության դեպքում Ռամոսը բաց կթողնի «Ռեալի» առաջիկա 8 խաղերը՝ 4-ը՝ Պրիմերայում, երկուական խաղ՝ Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում: