Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն Իսպանիայի ընտրանու կազմում կարող է բաց թողնել Եվրո-2016-ի շրջանակներում Սլովակիայի և Լյուքսեմբուրգի դեմ հանդիպումները, որոնք կկայանան, համապատասխանաբար, հոկտեմբերի 9-ին և 12-ին:
Բանն այն է, որ 28-ամյա խաղացողն Իսպանիայի առաջնության շրջանակներում Բիլբայի «Ատլետիկի» դեմ խաղում վնասվածք է ստացել և փոխարինվել առաջին խաղակեսի ավարտից հետո: Հիշեցնենք, որ մադրիդցիները հաղթել են 5:0 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Ռամոսը, ի թիվս պաշտպաններ Խերարդ Պիկեի և Ռաուլ Ալբիոլի, հրավիրվել է Իսպանիայի հավաքական:
Իսպանացիները գլխավորում են C խումբը՝ Մակեդոնիայի նկատմամբ 5:1 հաշվով հաղթանակ տանելուց հետո: