Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր աջակցությունն է հայտնել Դիեգո Կոստային՝ վերջինիս վնասվածքի հետ կապված և հայտարարել է, որ Կոստան Իսպանիայի հավաքականի խաղերը դիտավորությամբ բաց չի թողել:
Իսկ ահա Սերրխիո Ռամոսը կասկածի տակ էր առել Կոստայի հավատարմությունը թիմին, ինչին ի պատասխան, Մոուրինյուն նշել է.
«Կոստայի համար կարևոր էր այդ երկու շաբաթ ընդմիջումը ստանալը, որպեսզի վնասվածից հետո ճիշտ ապաքինվեր: Սերխիո Ռամոսը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, սակայն բժիշկ չէ, ինչպես և ես: Չեմ կարծում, որ Սերխիոյին հաջողվել է բժշկության ոլորտում մագիստրոսի աստիճան ունենալ, որպեսզի այս հարցում հասկանա ավելին, քան բժիշկները»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Կոստան Իսպանիայի հավաքականի կազմում չի մասնակցել Բելառուսի և Գերմանիայի դեմ խաղերին: