Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը որոշել է Կրիշտիանու Ռոնալդուին հանգիստ տալ Եվրո 2016-ի ընտրական փուլում Դանիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0): Այս մասին տեղեկացնում է A Bola-ն:
Այս հաղթանակը պորտուգալացիներին խմբային փուլի ուղեգիր ապահովեց: Բացի «Ռեալի» առաջատարից, Սերբիայի ընտրանու հետ խաղին չեն մասնակցի նաև Տիագու Մնեդեշը և Ռիկարդու Կառվալյուն:
Սերբիա-Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: