Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ «Ոսկե գնդակ-2016» մրցանակակիր:
Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատարը այս մրցանակին արժանանում է կարիերայում 4-րդ անգամ: Ֆուտբոլիստը մրցանակին արժանացել է 2008թ-ին, 2013թ-ին, 2014թ-ին: Մրցանակը հանձնում է France Football-ը:
Հիշեցնենք, որ մրցանակի համար պայքարում էին նաև Լիոնել Մեսսին և Անտուան Գրիզմանը: