Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչմանն արժանանալու ավելի մեծ հնարավորություն ունի:
«Երբ վերջին ժամանակներս ուշադրություն եմ դարձնում մասնագետների կարծիքի վրա, հասկանում եմ, որ մեծամասամբ նրանք սպասում են Ռոնալդուի հաղթանակին: Անկեղծ կասեմ՝ վախենում եմ, որ հաղթողը կլինի Ռոնալդուն»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է FAZ-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե Գնդակին» հավակնում են Նոյերը Ռոնալդուն և Մեսսին: