Բրազիլիայի հավաքականի ավագ Նեյմարը ներկայացրել է «Ոսկե գնդակ» 2014 մրցանակի իր հավակնորդների եռյակը:

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մրցանակի համար պայքարում առաջատար է համարում ակումբում իր թիմակից Լիոնել Մեսսիին: Երկրորդ տեղում 22-ամյա ֆուտբոլիստը նշել է «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, երրորդ տեղը բրազիլացին տվել է Խավիեր Մասկերանոյին: Այս մասին տեղեկացնում է Esporte Espetacular-ը:

Նշենք, որ Նեյմարն առաջին անգամ է մասնակցել քվեարկությանը, քանի որ մինչ այդ չի եղել իր ազգային հավաքականի ավագը: