Եվրախորհրդարանը (ԵԽ) Բելգիայի մայրաքաղաքում կայացած նիստում քվեարկել Է Եվրամիության կողմից Ուկրաինայի համար առեւտրական արտոնությունների սահմանման օգտին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:

 

Ավելի վաղ համապատասխան առաջարկությանը հավանություն Էր տվել միջազգային առեւտրի կոմիտեն: Պատգամավորներն առաջարկում են վերացնել այն մաքսատուրքերի 98 տոկոսը, որոնք ուկրաինացի արտահանողները վճարում են Եվրամիության սահմաններին: Եվրամիությունում սպասում են, որ այս միակողմանի միջոցառումը կխթանի Ուկրաինայի տնտեսության աճին՝ նրա արտադրողների եւ արտահանողների համար պահպանելով տարեկան մինչեւ 487 միլիոն դոլար:

 

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մարտ ամսին հայտարարել Էր, որ ԵՄ-ն արդեն մի քանի շաբաթ հետո կսկսի առեւտրական արտոնություններ սահմանել Ուկրաինայի համար: Խոսքը վերաբերում Է մաքսերի վերացմանը, մասնավորապես, ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների եւ տեքստիլ արդյունաբերության արտադրանքի համար: Սույն արտոնությունները կգործեն, առնվազն, մինչեւ նոյեմբերի 1-ը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: