Ռուսաստանն ԱՊՀ-ի շրջանակներում նախաձեռնում Է Ուկրաինայի կողմից ներմուծման ապրանքների լրացուցիչ տուրքի սահմանման քննարկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են տնտեսական զարգացման նախարարությունում:
«Չնայած այն բանին, որ ուկրաինական կողմն օտարերկրացի գործընկերների հետ մի շարք կոնսուլտացիաներ Է վարել ներմուծման տուրքի սահմանման շուրջը, 2011 թվականի հոկտեմբերի 18-ի Ազատ առեւտրի գոտու պայմանագրի մասնակից երկրներից ոչ մեկի հետ Ուկրաինան կոնսուլտացիաներ չի վարել: Այս առնչությամբ պլանավորում ենք մոտ ժամանակներս նախաձեռնել ԱՊՀ-ի հարթակում հարցի քննարկում՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,- նշել են նախարարության մամուլի ծառայությունում:
Ուկրաինան ընթացիկ տարվա փետրվարին սահմանել Է ներմուծման լրացուցիչ մաքսեր՝ պարենային խմբի ապրանքների համար 10 տոկոսի, արդյունաբերական ապրանքների համար՝ 5 տոկոսի չափով: Ենթադրվում Է, որ ներմուծական տուրքը սահմանվել Է մեկ տարով՝ վճարային հաշվեկշիռը կայունացնելու եւ բյուջեի եկամուտներն ավելացնելու համար: