Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը և վարչապետ Արսենի Յացենյուկը մտադիր են մի շարք կլոր սեղաններ անցկացնել՝ նվիրված ազգային միասնության հարցին: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
Կլոր սեղաններ գաղափարի ներքո Կիևը հասկանում է իշխանական լիազորությունների ապակենտրոնացում, տեղական ինքնակառավարման բարեփոխումներ և իշխանության ճյուղերի միջև հավասարակշռության որոնում:
«Մենք պատրաստ ենք երկխոսության նրանց հետ, ովքեր ունեն քաղաքական օրինական նպատակներ և պատրաստ են պնդել այդ նպատակների օրինական լինելը: Մենք երկխոսության ենք հրավիրում բոլոր տարածաշրջաններից բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը, գիտական շրջանակների ներկայացուցիչներին՝ բոլոր հարցերի ու խնդիրների շուրջ, որոնք կանգնած են ուկրաինացի ժողովրդի առջև»,- հայտարարության մեջ: