Ինչու պետք է օրինակ լոռեցի, իջևանցի, մեղրեցի երեխան չգնա դպրոց, իր ծանրաբեռնվածության գրաֆիկը խախտի, կամ բուժաշխատողները չգնան իրենց աշխատանքին նրա համար, որ հնարավոր են տրանսոպրատյին խափանումներ Երևանում։ Այս մասին Աժ քննարկումների ժամանակ ասաց  ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների հետ կապված՝ հոկտեմբերի 11-ը և 12-ը Հայաստանում ոչ աշխատանքային օրեր հայտարարելու առաջարկի հետ:

«ինչո՞ւ պետք է ամբողջ Հայաստանում հայտարարել ոչ աշխատանքային օր, եթե խնդիրը կապված է Երևանի հետ։ Թե՞ Երևանը ողջ Հայաստանն է»,-հարցրեց Կյուրեղյանը՝ ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանին։

 

Վերջինս պատասխանեց, որ մարզերի բնակիչների համար ֆրանկոֆոնիան կարող է մեծ նշանակություն ունենալ։

«Այդ երեխաները կարող են գալ Երևան և մասնակցել միջոցառումներին։ Անշուշտ Երևանը ողջ Հայաստանը չէ, բայց այն Հայաստանի 1/3-րդն է։ Քանի որ  հնարավոր չէր միայն  Երևանում աշխատանքային օրերը տեղափոխել, հետևաբար, ընտրվել է այս տարբերակը»,-պատասխանեց Ռուբինյանը։