Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին հանրապետությանը Ռուսաստանից վտանգ չի սպառնում։
«Հիմնվելով մեր հետախուզական ծառայությունների տեղեկությունների վրա՝ ես հիմք չունեմ կարծելու, որ այսօր մեզ վտանգ է սպառնում (Ռուսաստանի Դաշնությունից,- նշում է ՏԱՍՍ-ը)»,- չորեքշաբթի ասել է Ղարիբաշվիլին՝ պատասխանելով վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի լրագրողի հարցին։
Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին՝ Վրաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա խուսափել պատերազմից, և որ երկրում խաղաղություն կլինի։
«Սպուտնիկ Վրաստան»-ի հաղորդմամբ' նա նաև ասել է, որ Ուկրաինայի հետ կապված իրավիճակի ֆոնին երկրի ղեկավարությունը գործելու է բացառապես ազգային շահերից ելնելով։
«Ցանկացած խոսք, գործ, որոշում, որը կվերաբերի Վրաստանին, մեր երկրի ամրապնդմանը և մեր բնակչության շահերի պաշտպանությանը, իհարկե, մենք կգործենք և կառաջնորդվենք այդ ուղղությամբ՝ ելնելով ազգային շահերից», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Վարչապետը հավելեց, որ այժմ զգացմունքային հայտարարությունների համար տեղ չկ