ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել են, որ ՌԴ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ Ուկրաինայում լարվածության թուլացմանն աջակցելու համար: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։

 

Քեմերոնն ու Օբաման իրենց մտահոգությունն են հայտնել Ուկրաինայի արևելյան շրջաններում լարվածության խիստ աճի կապակցությամբ՝ հայտնելով, որ ՌԴ-ն պետք է աջակցի երկկողմ հրադադարի ապահովմանը, ռուս-ուկրաինական սահմանի մոնիթորինգի նպատակով ԵԱՀԿ-ի արդյունավետ համակարգի ստեղծմանն ու բոլոր պատանդների ազատումը:

 

Սպիտակ տան տարած հաղորդագրությունում ընդգծվում է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան առաջընթաց չեն տեսնում ՌԴ-ի քայլերում՝ Ուկրաինայի իրավիճակի կայունացման հետ կապված։