Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ և Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է «Ոսկե գնդակի» քվեարկությանը և նշել՝ փոշմանել է, որ քվեարկել է Ռոնալդուի օգտին:

«Ռոնալդուի օգտին քվեարկելը սխալ էր: Եթե կարելի լիներ կրկին քվեարկել, ապա առանց կասկածի ձայնս կտայի Նոյերին: Նոյերը նույնիսկ երկրորդ տեղը չգրավեց, դա ինձ շատ տխրեցրեց: Չէ՞ որ Մանուելը հիանալի դարպասապահ է»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը:

Ավելի ուշ Լևանդովսկին թվիթերյան իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

«Ես գիտակցում էի, թե ում եմ ձայնս տալիս և դրա համար ներողություն չեմ խնդրի: Սակայն դրա մասին, այսպես թե այնպես, խոսելու են»:

Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը բաժին ընկավ Ռոնալդուին, Մեսսին զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Նոյերը՝ երրորդ տեղը: