Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը բաց կթողնի «Ռայո Վալյեկանոյի» և «Ատլետիկոյի» միջև առաջիկա հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «Ռայո Վալյեկանոյի» թվիթերյան միկրոբլոգը:
Գլխավոր մարզիչ Պակո Խիմենեսը հայտնել է, որ Օզբիլիսն ստացել է ակումբի թույլտվությունը և կբացակայի:
Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 30-ին: