Դորտմունդի «Բորուսիայի» միանգամից երկու ֆուտբոլիստ հայտնվել է կատալոնյան «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը, կատալոնյան թիմի մարզական տնօրեն Արյեդո Բրայդան ներկա է գտնվել Բունդեսլիգայի 25-րդ տուրի «Բորուսիա»- «Բավարիա» հանդիպմանը՝ հետևելով Իլքայ Գյունդողանի և Պիեր Էմերիկ Օբամեյանգի խաղին: