Իսպանիայի առաջնության 38-րդ տուրում «Դեպորտիվոյի» դեմ խաղին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կներկայանան հատուկ մարզաշապիկով՝ նվիրված Չավիին:

Մարզաշապիկի վրա հետևյալ գրառումն է. «Շնորհակալություն, Չավի»:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հայտարարել է մրցաշրջանի ավարտին «կապտանռնագույնների» շարքը լքելու մասին:

Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը տեղի է ունենալու այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին: