Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հերքել է այն տեղեկությունները, որ ակումբը կլքի ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանում հաջողության հասնել ակումբի կազմում:

«Այս փուլում շատ տեղեկություններ են սկսվում տարածվել ֆուտբոլիստների ապագայի վերաբերյալ: Բնականաբար, այլ ակումբներից առաջարկ ունեցել եմ: Սակայն ի սկզբանե մտադրված էի մնալ «Բարսելոնայում» նաև հաջորդ մրցաշրջանում: Պետք է ասեմ, որ իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել»,- նշել է Չավին: