Ինդոնեզիայի Սուկաբումի քաղաքի դպրոցներից մեկում, մի խումբ 8 տարեկան տղաների հայտնաբերել են ծխելիս։ Ծնողներին կանչելու կամ նկատողություն անելու փոխարեն դպրոցի տնօրենը երեխաներին տարել է իր առանձնասենյակ և ստիպել նրանց ավելի շատ ծխել, որպեսզի նրանք «հասկանան ծխախոտի վնասակարությունը»։
Այս մեթոդի հետ չեն համաձայնվել ոՙչ ծնողները, ոՙչ ուսուցիչները, ոՙչ էլ երեխաների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները։ Տնօրենի այս արարքի հայտնի դառնալուց հետո նրան սկսեցին քննադատել։ Հիմա տնօրենը ստիպված պիտի հանդիպի պաշտոնյաների և կատաղած խնողների հետ։