«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սևիլիայի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո հայտարարել է, որ թիմը պատրաստ է Կլասիկոյին:
«Նման խաղով շատ բանի կհասնենք, և խաղացողները դա գիտեն: Բայց ֆուտբոլում յուրաքանչյուր խաղ տարբեր կերպ է դասավորվում: Կլասիկոն միշտ յուրահատուկ խաղ է լինում: Պատրաստ ենք «Բարսելոնայի» դեմ դիմակայությանը, դա հիանալի խաղ է լինելու»,- մարզչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 2-ին:
Թիմերի միջև առաջին շրջանի խաղում «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կատալոնացիներն առավելության էին հասել խոշոր՝ 4:0 հաշվով: Այդ ժամանակ մադրիդյան ակումբը գլխավորում էր Ռաֆայել Բենիտեսը: