«Ռեալ Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ մարզել ակումբի առաջին թիմը:
«Զիդանը' «Ռեալի» մարզիչ, գայթակղիչ է հնչում: Սակայն Անչելոտիին փոխարինելու հարցը երբեք չի եղել: Կցանկանայի շարունակել մարզել «Կաստիլիան», քանի որ առաջին թիմում ինքնուրույն աշխատանքի դեռևս պատրաստ չեմ: Գնում եմ իմ ճանապարհով, ինչը կզբաղեցնի այնքան ժամանակ, որքան հարկավոր է», – Զիդանի խոսքը մեջբերում է RTL-ն: