.armsport.amՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «International champions cup» մրցաշարում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» պարտվելուց հետո (1:3) նշել է, որ «Արքայական ակումբը» պատրաստ չէ խաղալ ոչ մարտական կազմով:

-Դժգոհ եմ արդյունքից: Վստահ եմ, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Ռեալը» ցույց կտա այլ մակարդակի խաղ:

Այժմ թիմը պատրաստ չէ, քանի որ մի շարք ֆուտբոլիստներ նախորդ շաբաթ են վերսկսել մարզումները:

Թիմը պատրաստ չէ խաղալ առանց Կրիշտիանո Ռոնալդուի ու մի շարք այլ ֆուտբոլիստների: Ռոնալդուն ֆիզիկապես լավ վիճակում է ու պատրաստ էր խաղալ այս հանդիպմանը, այդ պատճառով էլ նրան դուրս բերեցինք փոխարինման, - Անչելոտիի խոսքերը փոխանցում է A Bola-ն: