Ինչպես տեղեկացնում է СЭ-ը, Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Սպարտակի» ընդհանուր թիմի մարզումներին:
Ակումբը պատրաստվում է Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում «Կռիլյա Սովետովի» դեմ կայանալիք խաղին:
Հարձակվողն ամբողջովին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղալ տարվա վերջին խաղին:
Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին: