.armsport.amԱրգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն ասել է, թե ինչու Մեսսին չի մասնակցել հանդիպմանը: Նշենք, որ առանց Մեսսիի թիմը կարողացավ հաղթել Սալվադորի ընտրանուն՝ 2:0 հաշվով:

«Հավաքների առաջին օրը Մեսսին նորմալ մարզվեց, բայց երկրորդ օրը Մեսսին իրեն լավ չզգաց եւ բաց թողեց երրորդ օրը:

Մենք հասկանում ենք, որ մարդիկ ցանկանում են տեսնել Մեսսիին, բայց նա իրականում չէր կարող խաղալ»,- ասել է Մարտինոն: