ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև՝ քննարկելու Վաշինգտոնից Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նրա տվյալներով՝ Բլինկենը գնացքով Կիև է ժամանել «չհայտարարված այցով»։ Նշվում է, որ սա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Ուկրաինա այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Կիևին ռազմական աջակցության լրացուցիչ միջոցների խնդրանքին։
Ըստ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյայի՝ իր այցի ընթացքում Բլինկենը մտադիր է քննարկել, թե ինչպես է Կիևը նախատեսում օգտվել ԱՄՆ-ի զենքի մատակարարումից՝ «ամրապնդելու իր պաշտպանությունը» և փորձելով «վերականգնել նախաձեռնությունը մարտի դաշտում»: