Սեպտեմբերի 14-ից ի վեր շուրջ 1,9 հազար գաղթական Է ժամանել Բելգիա. դա մեկ քառորդով ավելի Է, քան մեկ շաբաթ առաջ, հայտարարել Է Բելգիայի ապաստանի եւ միգրացիայի հարցերի պետքարտուղար Տեո Ֆրանկենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ անցած երեք շաբաթ Սիրիայից գաղթականների թիվը կրկնապատիկ աճել Է՝ հասնելով 342-ի: &nb sp;
Բելգիայի իշխանություններն անհանգստացած են թագավորություն Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի պետություններից ապաստան խնդրողների զանգվածային ներհոսից, որոնց ընդհանուր թիվը մինչ օրս հասել Է ամսական շուրջ 4 – 5 հազարի:
Նրանց տարաբնակեցման համար իշխանությունները մտադիր են մինչեւ տարեվերջ ժամանակավոր պահման կենտրոններում տեղերի քանակը ներկայիս գրեթե 22 հազարից ավելացնել մինչեւ 36 հազար:
2015 թվականի սկզբից Եվրամիության տարածք Է ժամանել շուրջ 500 հազար միգրանտ, ամեն օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր ժամանողներով: Եվրահանձնաժողովը հայտարարել Է, որ աշխարհում ներկայիս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, հաղորդել ՌԻԱ Նովոստին: