Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Խորվաթիայի իր պաշտոնակցին նախազգուշացրել Է, որ հունգարական կողմն սկսել Է պատնեշ կառուցել այդ երկրի հետ սահմանին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Օրբանն այդ հայտարարությունն արել Է՝ ելույթ ունենալով հունգարական N1 հեռուստաալիքի եթերում:

 

Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 15-ին Հունգարիան ավարտեց 170 կիլոմետրանոց պարսպի կառուցումը Սերբիայի հետ սահմանում, նա որոշել Է այդ պատը երկարացնել դեպի արեւելք՝ Ռումինիայի հետ սահման, եւ դեպի արեւմուտք՝ Խորվաթիայի հետ սահման: Նախօրյակին հունգարական կողմը հետախուզում Է սկսել Ռումինիայի հետ սահմանում ապագա պարսպի կառուցմանը ձեռնամուխ լինելու համար:

 

Մինչ այդ, ինչպես հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, վերջին մեկ օրվա ընթացքում շուրջ 4 հազար գաղթական Է ժամանել Խորվաթիա: Ավելի վաղ հաղորդվել Էր սեպտեմբերի 16-ին 1,2 հազար ժամանածների մասին:

 

Հյուսիսային Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից փաստականներն սկսել են Սերբիայի եւ Խորվաթիայի միջեւ սահմանը հատել այն բանից հետո, երբ Հունգարիայի իշխանությունները խիստ միջոցներ սահմանեցին Սերբիայի հետ Հունգարիայի սահմանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: