Վերջին չորս օրվա ընթացքում մոտավորապես 19 հազար ֆրանսիական կայքեր են ենթարկվել հաքերական գրոհների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Այս տվյալները հայտնել Է Ֆրանսիայի բանակի շտաբի կիբեռպաշտպանության գծով գլխավոր սպա փոխծովակալ Առնո Կուստիերը:

 

Նրա խոսքով՝ ինտերնետի ֆրանսիական սեգմենտի վրա աննախադեպ մասշտաբի այս հարձակումը «իսլամիստ-հաքերների» ձեռքի գործն Է: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Կուստիերը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում նշել Է, որ «երկիրն առաջին անգամ Է բախվել նմանօրինակ կիբեռդիմակայության»: