Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 522 հազար 134 միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում հաղորդել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

 

 

Առավել մեծ թվով միգրանտներ եւ փաստականներ Է ընդունել Հունաստանը՝ 388 հազար 324: Իտալիա Է ժամանել 130 հազար 891 մարդ: Հունաստան ժամանածների մեծ մասը կազմում են սիրիացիները (175 հազար 375) եւ աֆղանցիները (50 հազար 177), Իտալիայում՝ Էրիթրեացիները (30 հազար 708) եւ նիգերիացիները (15 հազար 113):

 

 

ՄՄԿ-ի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 17-ից Եվրոպայում միգրանտների եւ փախստականների թիվը ավելացել Է գրեթե 49 հազարով: 2 հազար 892 մարդ զոհվել Է ծովում՝ փորձելով հասնել Հին աշխարհ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: