Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 210 հազար միգրանտ: Այդ մասին հունիսի 14-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

 

 

ՄՄԿ-ի տվյալներով՝ միգրանտների եւ փախստականների թիվը, որոնք միջերկրածովյան երթուղուց օգտվել են 2016 թվականին Եվրոպա ժամանելու համար, կազմել Է 210 հազար 643: Դրա հետ մեկտեղ զոհվել կամ անհետ կորել է 2 հազար 859 մարդ:

 

 

Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր ամենախոշոր միգրացիոն ճգնաժամն Է ապրում, որն առաջին հերթին պայմանավորված Է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում զինված հակամարտություններով եւ տնտեսական խնդիրներով: ԵՄ-ի Frontex սահմանապահ գործակալության տվյալներով՝ 2015 թվականին Եվրամիություն են ժամանել 1,8 մլն միգրանտներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: