Տարվա առաջին եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը, 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, ավելացել է 20.5 տոկոսով։ 2014թ. հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 154 հազար 471 զբոսաշրջիկներ։

 

2014թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 հազար 73 մարդ, կամ

 

2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2 տոկոսով:

 

2013 թվականին Հայաստան էին ժամանել 924 հազար 965 զբոսաշրջիկ, իսկ Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել էր 906 հազար 154 մարդ։