2013-ի հունվար-մարտ ամիսներին ֆիզիկական անձանց կողմից ՀՀ բանկերի միջոցով ոչ առևտրային նպատակներով կատարված փոխանցումների ծավալը կազմել է 305.4 մլն ԱՄՆ դոլար: Այդ մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ մարտ ամսին հրապարակած տեղեկագրում: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունից վերոնշյալ ժամանակահատվածում ոչ առևտրային նպատակներով Հայաստան է փոխանցվել 246.8 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները գերազանցել է 22.1 մլն դոլարով: Հայաստանից Ռուսաստան նշված ժամանակահատվածում փոխանցվել է 38.3 մլն ԱՄՆ դոլար:
ԱՄՆ-ից դոլարային փոխանցումներն այս տարվա հունվար-մարտ ամիսներին կազմել է 17.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ ուղարկվել է 8.6 մլն ԱՄՆ դոլար:
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ բանկերի միջոցով ոչ առևտրային նպատակով Հայաստան կատարված փոխանցումները 2013թ.-ի հունվար-մարտ ամիսներին կազմել են 305.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ-ից կատարված փոխանցումները՝ 70.2 մլն ԱՄՆ դոլար:
ebank.am