Հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) 2014թ. հունվար-մարտին տեղավորվել են 61 հազար 595 զբոսաշրջիկներ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 50.7 տոկոսով: 

 

Ներքին զբոսաշրջիկների 24.5 տոկոսը կամ 15072 հազար մարդ օգտվել է կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներից գործնական նպատակներով, 59.6 տոկոսը կամ 36690 մարդ' հանգստի և ժամանցի նպատակով, 5.6 տոկոսը կամ 3 478 մարդ' բուժման նպատակով:

 

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայր երկրի սահմաններում, այսինքն՝ ներքին զբոսաշրջությունը որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունն է հիմնական բնակության երկրում՝ անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով), ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապարհորդության գլխավոր նպատակը գործունեությամբ զբաղվելը չէ, որի համար վճարում է այցելած վայրում: