Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տարվա առաջին եռամսյակում աճել է 20.5 տոկոսով: 2014թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 154 հազար 471 զբոսաշրջիկ: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 հազար 73 մարդ կ ամ 2013թ. հունվար-մարտի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2 տոկոսով:
Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների, 2014 թ. հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 32.9 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 29.8 տոկոսը' ԵՄ երկրներին և 37.3 տոկոսը' այլ երկրներին:
ԱՊՀ երկրներց առավելի մեծ թիվ է կազմում ռուս և ուկրաինացի զբոսաշրջիկների թիվը: Եվրամիության երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հիմնականում եղել են Նիդերլանդներից, Իտալիսյից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Միացյալ Թագավորությունից: Հայաստան մեծ թվով զբոսաշրջիկներ են եկել նաև ԱՄՆ-ից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, Կանադայից: